Որոշել եմ շնորհավորել ադրբեջանցիների նոր տարին․ Կեցցեն Ադրբեջանի հպարտ քաղաքացիներն ու նրանց երեխաները

Արթուր Ղազինյան․ Մանրամասներ

1

Թող պարադոկսալ չթվա, բայց որոշել եմ շնորհավորել ադրբեջանցիների նոր տարին:

Եկող 2022թ-ին ադրբեջանական ժողովրդին ի սրտե ցանկանում եմ թավշա, ոչ բռնի, ժողովրդական, սիրո և համերաշխության հեղափոխություն:

Ցանկանում եմ, որ Ադրբեջանում հաստատվի ժողովրդի իշխանություն, որ Ալիևի կոռումպացված և թալանչի կլանը հեռանա, ժողովրդից թալանված մինչև վերջին կոպեկը վերադարձնեն ժողովրդին:

Ադրբեջանի հանրապետության հպարտ քաղաքացիները արժանի են ապրել ազատ ու ժողովրդավարական Ադրբեջանում, իսկ բոլոր կարևոր որոշումները կայացվեն Ադրբեջանի հպարտ քաղաքացիների մասնակցությամբ:

Ադրբեջանի ժողովրդի սրտի ապագա նախագահը պետք է անհապաղ կազմաքանդի պետությունը, բանակը, 44-օրյա պատերազմի մասնակից նախկին բոլոր թալանչի գեներալներին կալանավորի, բոլոր թալանչի նախկինները և նրանց ընկերներն ու բարեկամները հռչակվեն սերմացու գողացող մկներ և Ադրբեջանի հպարտ քաղաքացիների թշնամիներ:

Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին, բացի խաղաղության դարաշրջան, չփացնի հարաբերությունները Թուրքիայի հետ և որպես խաղաղության ու արդարության Գանդի, Հայաստանին հանձնի Արցախն ու Նախիջևանը:

Արթուր Ղազինյան

Կարճ ասած, Կեցցե ազատությունը, կեցցե Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետությունը, կեցցեն Ադրբեջանի հպարտ քաղաքացիներն ու նրանց երեխաները, որ ապրելու են ազատ ու ժողովրդավարական Ադրբեջանում . . .