Բանգլադեշի «Նոր Զովք»-ից 12․5 մլն դրամ են տարել

Մանրամասներ

1

Դեկտեմբերի 29-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 33-ամյա Ա. Ա-ն և հայտնել, որ նույն օրը` ժամը 00։05-ից մինչև 08։00-ն ընկած ժամանակահատվածում, «Նոր Զովք» սուպերմարկետի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մասնաճյուղից գողացել են խոշոր չափի գումար և խանութ-սրահի տեսանկարահանող սարքերի «DVR» կրիչները։ 

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, կա ենթադրյալ կասկածյալը, որն աշխատում է «Նոր Զովք» սուպերմարկետում՝ որպես համակարգչային օպերատոր, իսկ խանութից հափշտակել են մոտ 12 մլն 500 հազար դրամ։