2021-ի բյուջեի եկամտային մասը գերակատարվել է 146 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահ

Մանրամասներ

 

12021 թվականի բյուջեի եկամտային մասը կատարել ենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հրապարակելով դեկտեմբերի 30-ի դրությամբ այս տարվա բյուջեի եկամտային հատվածի ցուցանիշները:

«Նախ նշեմ, որ բյուջեի եկամտային մասը նախատեսվում էր 1 տրլն 440 մլրդ դրամ: Այս թիվը այսօրվա դրությամբ գերակատարվեկլ է 146 մլրդ դրամով: Այսօր եւս ակնկալվում են մուտքեր: Ճգրտված բյուջեով եկամտային մասը եղել է 1 տրլն 581 մլրդ դրամ: Վերադարձի ցուցանիշներն են ռեկորդային այս տարվա համար: Մենք վերադարձրել ենք հարկ վճարողներին 182 մլրդդրամ, որը հիմնականում ԱԱՀ գծով է: Այսօր նախատեսում ենք վեռրադարձնել եւս 3 մլրդ դրամ:

Մենք այս տարի 200,5 մլրդ դրամ կամ 14,5 տոկոսով ավել ենք հավաքագրել 2020-ի համեմատ, 121,4 մլրդ կամ 8,3 տոկոսով ավել ենք հավաքագրել 2019-ի համեմատ»,-ասաց Բադասյանը:

Իր հերթին ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այսօրվա դրությամբ ունենք կապիտալ ծախսերի մոտ 86 տոկոսի կատարողական: Նրա խոսքով, քանի որ այս տարի եկամուտներն ավելացել են, դրանց մի մասն ուղղվել է արտաքին պարտքի սպասարկմանը եւ այն ծախսերի կատարմանը, որոնք պետք է արվեին արտաքին պարտքի հաշվին: