Ո՞վ կդառնա Էրդողանի գլխավոր մրցակիցը Թուրքիայի առաջիկա ընտրություններում

Մանրամասներ

ա

Թուրքական «Habertürk» թերթի լրագրող Ֆաթիհ Ալթայլըն Twitter-ում հարցում է անցկացրել առաջիկա նախագահական ընտրություններում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) հնարավոր թեկնածուի մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Քվեարկությանը, որին մասնակցել է 400 հազարից ավելի օգտատեր, առաջադրվել է հետևյալ հարցը․ «Ըստ ձեզ՝ որպես ԺՀԿ-ի նախագահի թեկնածու ու՞մ հաղթելու շանսերն են ավելի մեծ»։

Ի տարբերություն հընթացս հրապարակվող սոցիալական հետազոտությունների արդյունքների՝ այս անգամ ձայների 52.6 տոկոսը հավաքել է ԺՀԿ գործող նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։

28,8 տոկոսը հավաքել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, իսկ 18․6 տոկոսը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։