Պատերազմում պարտվում ես, սակայն հաղթում ընտրություններում․ Նման անոմալ բան չես գտնի համաշխարհային պատմության մեջ

Մանրամասներ

1

Տարածաշրջանում իրավիճակն ընդհանուր առմամբ կարգավորվել է, սակայն անհնար է ասել, թե վերջնական ստատուս-քվոն հաստատվել, քանի որ իրավիճակը հեշտ չէ թե՛ Իրանում, թե՛ Թուրքիայում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը

Առկա ստատուս քվոն երկար չի պահպանվի ներկայիս տեսքով։

Նա վստահություն հայտնեց, որ ապագայում տարածաշրջանին մեծ իրադարձություններ են սպասվում։

«Բնականաբար, Միացյալ Նահանգներն այս ամենին ուշադիր հետեւում է։ Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից եւ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման կետերի որոշվելուց հետո պարզ դարձավ, որ առանց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման այս ամենի իրականացումն անհնար է, եւ կողմերը սկսեցին շարժվել այս ուղղությամբ։ Այլ բան է, թե ինչպես է դա արվում տեխնոլոգիական առումով»,-ասաց Տարասովը։

Նա հիշեցրեց, որ նախ Երեւանը խոսում էր առանց նախապայմանների այդ քայլին դիմելու պատրաստակամության մասին, ապա Ղարիբաշվիլիի միջոցով սկսեցին ինչ-որ փակ դիվանագիտություն, որից հետո խնդրանքով դիմեցին Մոսկվային, այժմ նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, շփումներ են պահպանում հեռախոսով եւ այլն։ Թուրքական կողմը մի գնահատական ​​է տալիս իրավիճակին, հայկականը՝ բոլորովին այլ։ 

Անկարան ավելի մանրամասն լուսաբանում է գործընթացը, ինչը տարակուսանք է առաջացնում Երեւանի վարքագծի վերաբերյալ։ Ռուսաստանը, մյուս կողմից, բանավոր աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցմանը, սակայն չի զբաղվում միջնորդական առաքելության գործնական իրականացմամբ։

«Սկզբում Երեւանը փորձում էր ինքնուրույն համաձայնության գալ թուրքերի հետ, ինչին հայ հասարակությունը դեմ էր։ Հետո Փաշինյանն ասաց, որ Մոսկվան թույլ է տվել դա անել։ Սակայն կարեւոր է պատասխանատվություն ստանձնել եւ ինքնուրույն գործել»,-ընդգծեց նա։

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ Թուրքիան, ըստ փորձագետի, սկսում է իր խաղը Անդրկովկասում, ապա ԱՄՆ-ի եւ հայկական սփյուռքի հետ։

«Այս կապակցությամբ Վաշինգտոնը խորհուրդներ է տալիս Անկարային։ Սակայն իրավիճակն ամեն դեպքում անհասկանալի է։ Թուրքական կողմից հատուկ ներկայացուցիչ է նշանակվել պրոֆեսիոնալ դիվանագետ, ԱՄՆ-ում նախկին դեսպան, իսկ հայկական կողմից՝ կուսակցական, որին կօգնի պրոֆեսիոնալ դիվանագետների հանձնաժողովը։ Սա նշանակում է, որ բանակցությունները, որոնք Փաշինյանն ու Էրդողանը վարում են միջնորդների միջոցով, շատ բարդ են լինելու»,-հավելեց Տարասովը։

Նա Հայաստանում ներքաղաքական իրավիճակը անոմալիա անվանեց՝ նշելով․ «Պատերազմում պարտվում ես, սակայն հաղթում ընտրություններում։ Նման բան չես գտնի համաշխարհային պատմության մեջ: Այս անոմալ վիճակը երկար չի տեւի»։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում