Փաշինյանի ճոխ խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվում. Շարմազանով

Անցնում էին ամիսներ, բայց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այդպես էլ չմասնակցեց Մամեդյարով-Մնացականյան հանդիպումներին

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«А король-то голый...

Փաշինյանի ճոխ խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվում։ Այստեղ նույնիսկ նրա «կախարդական փայտիկն» անզոր գտնվեց։ Եվ այս ամենն առավել քան ակնառու է արտաքին քաղաքական ոլորտում։

. ՀԱՊԿ ում Հայաստանի դիրքերի ակնհայտ թուլացում։

. ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման տեմպերի կտրուկ դանդաղում։

. Իրանի վերաբերյալ իշխանության ներկայացուցչի մեղմ ասած անհաջող ձևակերպում,որը համահունչ չէ մեր բարեկամական հարաբերությունների մակարդակին։

. Եվ իհարկե մտահոգություններ Արցախի հարցում։

Երեկ հինգերորդ անգամ հանդիպեցին Մամեդյարովն ու Մնացականյանը։

Հաղորդագրության մեջ առկա էին ընդհանուր գնահատականներ, նույնիսկ հիշատակում չկար ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Ժնևի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վերաբերյալ։

Բայց նախորդ տարվա մայիսի 9-ին Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ ինքը, չլինելով ղարաբաղյան ծագման գործիչ, իրեն իրավունք չի վերապահում բանակցելու Արցախի անունից, և որ Արցախն անպայմանորեն պետք է ամբողջությամբ ընդգրկվի բանակցություններում։

Դրան հետևեց Փաշինյանի կողմնակիցների «դուխով» մեկնաբանությունները։

Անցնում էին ամիսներ, բայց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այդպես էլ չմասնակցեց Մամեդյարով-Մնացականյան հանդիպումներին։

Իսկ Փաշինյանի իշխանությունը, դրա փոխարեն կուտակված կապիտալն ու 
էներգիան մսխեց շոուների վրա։

Սա Փաշինյանի հերթական ֆիասկոն կամ իրողության փոփոխության հերթական դրսևորումն էր։

Հ.Գ. Ակամայից հիշեցի Անդերսենի հեքիաթները.

А король- то голый»,-գրել է Էդուարդ Շարմազանովը: