Պատմության մեջ առաջին անգամ լուսին տարված բույսերը չապրեցին

Ո՞րն է նրանց ոչնչացման պատճառը
Moon

Մարդկային պատմության մեջ առաջին բույսերը, որոնք  «Չանիե-4» չինական զոնդով տարվել էին Լուսին, ներկա պահին կենդանի չեն: Այդ մասին հաղորդում է Independent գործակալությունը` վկայակոչելով «Սինխուա» չինական գործակալությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կարտոֆիլի եւ բամբակի սերմերը ծլարձակել են Լուսնի վրա:

Չինացի գիտնականները բացատրել են բույսերի  ոչնչանալն  այն փաստով, որ Երկրի արբանյակի վրա ներկա պահին լուսնային գիշերն է սկսվել, իսկ նրա վրա ջերմաստիճանը կարող է իջնել մինչեւ -170 ° C-ին: Նրանք նաեւ հավաստիացրել են, որ փորձը բույսերի համար երկար կյանք չէր նախատեսում, հաղորդում է  Gazeta -ն: