Չավուշօղլուն մեղադրել է ԵՄ-ին՝ Թուրքիային տված խոստումները կատարելուց հրաժարվելու մեջ

Մանրամասներ

ա

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ԵՄ-ին մեղադրել է Անկարային տված խոստումները կատարելուց հրաժարվելու մեջ։
Նրա խոսքով` Եվրամիությունը խուսափում է Թուրքիայի հետ երկխոսությունից վիզային ռեժիմի պարզեցման եւ Մաքսային միության թարմացման շուրջ երկխոսությունը խթանելու հարցում։

«ԵՄ-ի կողմից առաջադրված մնացած չափանիշների մեծ մասն արդեն կատարվել է Անկարայի կողմից։ Եվրամիությունն այսօր պարզապես ժամանակ է  ձգձգում՝ խնդրի լուծման հնարավորությունը հետաձգելու համար։ Խաղադրույքը դրված է այդ խոստումները կատարելուց հրաժարվելու վրա»,- Չավուշօղլուի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։