Առաջին հայացքից խիստ հայրենասիրական թվացող ԱՀ նախագահ արայիկ հարությունյանի հայտարարությունը նույնքան վտանգավոր է, որքան կապիտուլյանտինը: Նրանք պասերով մեկնարկել են բանակցային սեղանին Արցախին Ադրբեջանի հետ միայնակ թողնելու ծրագիրը, ինչը նշանակում է Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Արցախի հարցի կարգավորման երաշխավորը լինելուց: «Արցախի՞ հարցն է, թող նրա իշխանություններն էլ գնան ու խնդիրը կարգավորեն ադրբեջանի հետ»:
Նույնիսկ այն ժամամակ, երբ որպես բանակցության լծակ ունեինք Արցախի ազատագրված 7 տարածքներն ու անվիճելի ինքնիշխանություն, Նախագահ Քոչարյանի օրոք գիտակցելով Արցախին բանակցության սեղանին միայնակ թողնելու վտանգը, Հայաստանը որպես միջազգայնորեն ճանաչված պետություն ստանձնեց հավասար իրավունքի սկզբունքով ադրբեջանի հետ բանակցելու պարտականությունը: Այսօր չունենալով որևէ լծակ Արցախին մղում են միայնակորեն բանակցության սեղանին նստել պատերազմում հաղթած ադրբեջանի հետ: արայիկին միայնակ բանակցության սեղանին ուղարկելը, նույն արդյունքը կտա ինչ բանակցության սեղանին նստած լինի հողատու կապիտուլյանտը:
Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի Ֆեյսբուքյան Էջից
0Comments