Ամենամեծ սեքս սկանդալները. 2021

Մանրամասներ

ա

Սեքս սկանդալները (դավաճանություն, ոտնձգություններ, մարմնավաճառների հետ կապեր) հազվադեպ չեն քաղաքականության աշխարհում եւ դրանից դուրս: Դրանցում հայտնվում են ինչպես տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, այնպես էլ նախագահներ, նախարարներ եւ միջազգային կազմակերպությունների ու կորպորացիաների ղեկավարներ: Ոմանց բախտը բերում է:  Այս մասին գրում է news.am-ը: Դոնալդ Թրամփին ոտնձգությունների մեջ մեղադրանքները չխանգարեցին Միացյալ Նահանգների նախագահ դառնալ։ Ֆրանսուա Օլանդի բազմաթիվ սիրուհիները Ելիսեյան պալատ չարժեցան նրան։ Ի վերջո, Սիլվիո Բեռլուսկոնիի կյանքն ավելի շատ փչացրեցին մեղադրանքները կոռուպցիայի մեջ, քան ֆանտաստիկ օրգիաների մասին լուրերը, որոնք նա կազմակերպում էր իր վիլլայում: Սակայն ոմանց համար նման բացահայտումներն ամբողջ կյանքի ընթացքում կառուցված կարիերայի ավարտ են դառնում: Եւ այսպես` 2021 թվականի ամենամեծ սեքս սկանդալները:

Tesla եւ SpaceX. տիեզերական մասշտաբի ոտնձգություն

2021 թվականի վերջին Իլոն Մասկի երկու ընկերությունները՝ Tesla-ն եւ SpaceX-ը, մի շարք աշխատակիցների եւ ստաժորների կողմից մեղադրվեցին ոտնձգությունների մեջ: SpaceX-ի նախկին ինժեներ Էշլի Կոզակը Lioness-ին ասել է, որ աշխատավայրում ոտնձգությունների եւ անցանկալի սիրավեպի է բախվել: Մասնավորապես, 2017-ին պրակտիկանտը «բռնել է նրա հետույքից», երբ նա լվանում էր ամանները, իսկ 2018-ին մեկ այլ գործընկեր «ձեռքն իր գոտկատեղից մինչեւ կրծքավանդակ է տարել»։

Նրա խոսքով` ինքը յուրաքանչյուր դեպքի մասին հայտնել է կադրերի բաժին, սակայն այնտեղ ոտնձգությունն անձնական խնդիր են համարել եւ հրաժարվել են քննարկել այն մարդկանց հետ, ում մատնանշել է Էշլին: 2021 թվականի նոյեմբերին նա հեռացավ ընկերությունից։ The New York Times-ի տվյալներով՝ SpaceX-ում վերապատրաստված առնվազն երեք աղջիկ սեռական ոտնձգությունների է ենթարկվել։

Իսկ նոյեմբերին Tesla-ի աշխատակից Ջեսիկա Բարազան դատի տվեց ընկերությանը՝ «թշնամական միջավայրի» եւ «բռնի սեռական ոտնձգությունների» համար Կալիֆորնիայի Ֆրեմոնտ քաղաքում գտնվող էլեկտրաքարերի գործարանում։ Մի քանի շաբաթ անց Էրիկա Քլուդը նման հայցով դիմեց դատարան՝ պնդելով Tesla-ում «շարունակական եւ համատարած» ոտնձգությունների մասին:

Դեկտեմբերի 14-ին ընկերության եւս վեց աշխատակից նմանատիպ հայց ներկայացրեց. նրանք իրենց գործընկերներին մեղադրում էին անպատշաճ կատակների եւ հպման մեջ։ Աղջիկների բողոքներից հետո նրանց տեղափոխեցին այլ աշխատավայր։ Աշխատակիցներից մեկը պատմել է, որ իրավիճակը վատացավ այն բանից հետո, երբ Իլոն Մասկը հայտարարեց նոր էլեկտրաքարերի` Model Y-ի մասին, նա իր Twitter-ում գրեց «S3XY» բառը՝ ընկերության յուրաքանչյուր զանգվածային ավտոմեքենայի անվան առաջին տառերը։

Activision Blizzard

2021 թվականին վիդեոխաղերի աշխարհի խոշորագույն մշակողներից մեկի՝ Activision Blizzard-ի հասցեին կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների եւ խտրականության մասին բազմաթիվ մեղադրանքներ հնչեցվեցին: Օգոստոսին ընկերության նախագահ Ջ.Ալեն Բրաքը ստիպված եղավ հրաժարական տալ։ Կալիֆորնիայի աշխատանքի եւ բնակարանային իրավունքների վարչությունը մենեջերին մեղադրեց անգործության եւ թողտվության մեջ. պարզվեց, որ 2019 թվականից նա գիտեր, որ իր աշխատակիցները հեռանում են գործընկերների կողմից սեռական ոտնձգությունների պատճառով։

2021 թվականի հուլիսին ընկերությունը նամակ ուղարկեց աշխատակիցներին, որում Բրաքը հերքում էր Activision Blizzard-ի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները: Դրանից հետո հարյուրավոր կին աշխատակիցներ կոլեկտիվ գործադուլ կազմակերպեցին, իսկ ընկերության ավելի քան 3 հազար նախկին ու ներկա աշխատակիցներ կոչ ստորագրեցին, որում Բրաքի հայտարարությունները որպես «զզվելի եւ վիրավորական» որակեցին:

Մինչ Կալիֆորնիայի դատական ​​հայցն ընդդեմ Activision Blizzard-ի շարունակվում է, ընկերության բաժնետոմսերն ընկել են 37 տոկոսով:

Facebook-ը կապ չունի

Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի եւ նրա կնոջ՝ Պրիսցիլա Չանի դեմ դատական ​​հայց է ներկայացվել. նախկին աշխատակիցները զույգին մեղադրում են ոտնձգությունների եւ խտրականության մեջ։ Տնային տնտեսության նախկին կառավարիչը պնդում է, որ իր նկատմամբ ոտնձգություն է իրականացվել, մինչդեռ անվտանգության հարցերով նախկին օգնականը բողոքել է «զրպարտչական եւ հիպերսեքսուալ նկատողություններից»:

Գործի նյութերը պնդում են, որ ընտանեկան գրասենյակները (մասնավոր, անկախ կազմակերպությունները, որոնք ընտանեկան ունեցվածքի կառավարման հետ  կապված ծառայություններ են մատուցում ընտանիքներին, պատասխանատու են ընկերության աշխատակիցների կողմից սեռական ոտնձգությունների եւ խտրականության համար: Երկու հայցերում էլ Չանը եւ Ցուկերբերգը որպես մեղադրյալներ են հանդես եկել:

Որպես հայցվորներ հանդես են եկել Միա Քինգը եւ մի մարդ, ով ցանկացել է անանուն մնալ: Ընդ որում, Facebook-ը հայտում չի նշվում։ Ցուկերբերգի ընտանիքի ներկայացուցիչ Բեն Լաբոլտը հայտարարել է, որ բոլոր մեղադրանքներն անհիմն են։

Նյու Յորքի նահանգապետը

Հետաքննությունը պարզել է, որ նահանգապետ Էնդրյու Կուոմոն ոտնձգություն է կատարել 11 կնոջ նկատմամբ։ Քննիչներին հաջողվել է պարզել, որ Էնդրյու Կուոմոն ոտնձգություններ է կատարել թե՛ իր աշխատակիցներին թե՛ գրասենյակում, թե՛ գրասենյակից դուրս. հաստատվել են ընդհանուր 11 կնոջ նկատմամբ ոչ պատշաճ վարքագծի փաստեր, որոնք հաստատվել են 179 վկաների կողմից եւ տասնյակ հազարավոր փաստաթղթերով: Հետաքննության հրապարակումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ պարոն Կուոմոն պետք է հրաժարական տա: 63-ամյա Կուոմոն օգոստոսին հրաժարական տվեց՝ միաժամանակ խոստանալով երբեք միտումնավոր չի անարգել կանանց։

Սեքս-սկանդալ ԱՀԿ-ի շուրջ Կոնգոյում 

ԱՀԿ-ի շուրջ Կոնգոյում տեղի ունեցած սեքս-սկանդալը ամենախոշորներից մեկն է համարվում ՄԱԿ-ի պատմության մեջ: Լրագրողներն ուսումնասիրել են հատուկ հանձնաժողովի պաշտոնական զեկույցի տվյալները, որը հետաքննել է Կենտրոնական Աֆրիկայի երկրներում կանանց նկատմամբ սեռական բռնության փաստերը։ Փաստաթղթում ասվում է, որ հանցագործություններին մասնակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխատակիցները, որը ՄԱԿ-ի կառույց է հանդիսանում: Կոնգոյում Էբոլայի դեմ պայքարի երկու տարիների ընթացքում ԱՀԿ աշխատակիցների գործողություններից տուժել է մոտ 80 կին։ Ներգրավվել է 83 աշխատակից, 21-ին մեղադրանք է առաջադրվել։

Սկանդալ կաթոլիկ եկեղեցում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը զբաղեցրած պաշտոնից ազատեց Բրազիլիայի Սան Խոսե դո Ռիո Պրետո Տոմե Ֆերեյրո դա Սիլվային։ Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

Սրբազանն ինքը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պատճառն անցած շաբաթ համացանցում տեղադրված տեսանյութն էր: Դրանում 60-ամյա կիսամերկ քահանան տեսակապի միջոցով զանգահարում է մեկ այլ տղամարդու՝ մտերմիկ զրույց վարելով նրա հետ։ Տեսանյութը վիրուսային դարձավ համացանցում։ Սեքս սկանդալի կենտրոնում հայտնված դա Սիլվան հաստատեց, որ տեսանյութում իսկապես ինքն է: 

...

Հուլիսին ամերիկացի նախկին կաթոլիկ կարդինալ Թեոդոր Մաքքարիքը մեղադրվեց դեռահասի բռնաբարության մեջ, որը նա, իբր, կատարել էր 1970 թվականին։ 91-ամյա Մաքքարիկը դարձավ ԱՄՆ առաջին կարդինալը, ում պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց անչափահասի նկատմամբ սեռական հանցագործության մեջ: Հայցը ներկայացրել էր Միտչել Կարապետյանը, ով, ըստ իր փաստաբանի, 1970 թվականին 16 տարեկան հասակում ծեծի էր ենթարկվել եւ բռնաբարվել քահանայի կողմից։ Ինչպէս հայտարարել էր ինքը` Կարապետեանը, Մաքքարիկն իր ընտանիքի ընկերն էր։
...
Հուլիսի 26-ին Լեհաստանի մանկապղծության դեմ պայքարի պետական ​​հանձնաժողովը զեկույց հրապարակեց, ըստ որի Լեհաստանում յուրաքանչյուր չորրորդ մանկապիղծը քահանա է։ Նրանց բաժին է ընկնում նման հանցագործությունների մինչեւ 30 տոկոսը:

...

Մարտին Եկեղեցում սեռական բռնության հարցերով անկախ հանձնաժողովը (CIASE) հայտարարեց, որ 1950 թվականից Ֆրանսիայում հազարավոր անչափահասներ են մանկապիղծ քահանաների զոհ դարձել։ Փորձագետները հաշվել են մոտ 10 հազար դեպք։ Հանձնաժողովը գրանցել է 6.5 հազար մարդու, ովքեր համաձայնել են ցուցմունքներ տալ, ինչպես նաեւ` նրանց, ով հրաժարվել է խոսել կատարվածի մասին, եւ նրանց, ովքեր արդեն մահացել են։

Անառակ Բիլ Գեյսթը

2021 թվականի մայիսին Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը 27 տարվա ամուսնությունից հետո բաժանվեց իր կնոջից՝ Մելինդայից՝ միլիարդատիրոջ դավաճանության բազմաթիվ դեպքերի մասին մամուլում հրապարակումների պատճառով: ԶԼՄ-ները խոսում էին այն մասին, որ Բիլ Գեյթսը անկարգ ապրելակերպ է վարում, ինչպես նաեւ իրեն թունավոր ու գռեհիկ էր պահում:

Գեյթսի ոչ պատշաճ պահվածքի մասին առաջին անգամ խոսվեց երեք տարի առաջ, երբ հայտնի դարձավ միլիարդատիրոջ սիրավեպի մասին, որը տեղ էր գտել դեռեւս 2002 թվականին։ Դավաճանության բացահայտումից հետո Գեյթսը վերջնականապես լքեց ընկերության տնօրենների խորհուրդը, և նախկին գործընկերները սկսեցին ավելի պատրաստակամորեն պատմել այն մասին, թե ով է նա իրականում։

Պարզվեց, որ 2002 թվականին տեղի ունեցած միջադեպը միակը չէր, եւ ամուսնացած Գեյթսը մեկ անգամ չէ, որ համառորեն հրավիրել էր գործընկերներին իր հետ հարաբերությունների մեջ մտնել։

Գործարարը, որոշ գործընկերների բացահայտումների համաձայն, ալկոհոլի հետ կապված խնդիր ուներ, սակայն դա երբեք հանրության առջեւ չէր արվում:

ՌԴ-ում Մոլդովայի դեսպանի սեքս-սկանդալը

Ռուսաստանում Մոլդովայի դեսպան Վլադիմիր Գոլովատյուկը հուլիսին հետ կանչվեց Քիշնեւ՝ խորհրդակցությունների համար՝ դեսպանատան աշխատակիցներից մեկի նկատմամբ սեռական ոտնձգություններում մեղադրանքների հետ կապված։ Մոլդովական լրատվամիջոցները հայտնեցին, որ դիվանագետը սեռական սկանդալի մեջ է հայտնվել։ Կինը, ում անունը չի նշվում, պատմել էր, որ դեսպանը կեղծ պատրվակով իրեն կանչել է իր տուն եւ «մերկ ու սեռականորեն գրգռված» կանգնել է իր առջեւ։ Հետո Գոլովատյուկը փորձել է գրկել աղջկան, սակայն նրան հաջողվել է փախնել։ Մոլդովայի ԱԳՆ-ն ձեռնպահ մնաց մեկնաբանություններից։