Թուրքիայի իշխանությունները փորձում են նվազեցնել հիմնական սննդամթերքի եւ ապրանքների գները, որոնք բարձրացել են արժութային ճգնաժամի պայմաններում, գրում է Hurriet-ը։
Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշն ասել է, որ կառավարությունն ուշադիր հետեւելու է շուկաներին, որպեսզի երաշխավորի, որ արտարժույթի փոխարժեքի վերջին անկումն կազդի գների վրա: «Մենք կշարունակենք մեր հսկողությունը նրանց նկատմամբ, ովքեր չեն արտացոլում գների փոխարժեքի արժեզրկումը մատակարարման ողջ շղթայում», - գրել է Մեհմեդ Մուշը Twitter-ում:
«Մենք մեր աչք չենք փակելու օպորտունիստների վրա: Օրենքով ամենախիստ պատիժներն ենք նախատեսել օրենքի շրջանակներում նրանց համար, ով այն խախտում է»,- հավելել է նա։
Վերջին ամիսներին թուրքական լիրայի թուլացումը բարձրացրել է սպառողական գները՝ ներմուծման, վառելիքի եւ կենցաղային ապրանքների գների բարձրացում առաջացնելով:
Ի պատասխան՝ կառավարությունը որոշել է ծածկել լիրայի ավանդատուների վնասներն այն դեպքերում, երբ արտարժույթի նկատմամբ լիրայի արժեզրկումը գերազանցում է բանկային տոկոսադրույքները։
0Comments