Հունաստանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հունաստանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են  Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնից:

Ցնցումներ են գրանցվել 03:55-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 168 հազար մարդ բնակչություն ունեցող Պատրա քաղաքից 119 կմ հեռավորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում։