Մոսկվայի բոլոր օդանավակայաններում պայթյունի վտանգի մասին ահազանգ է ստացվել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Անհայտ անձն «ականապատել է» Մոսկվայի շրջանի «Շերեմետևո», «Բնուկովո», «Դոմոդեդովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին:

«Անանուն անձը հայտնել է պայթյունի վտանգի մասին Մոսկվայի մարզի բոլոր օդանավակայաններում: Ներկա պահին շինություններում ստուգումներ են իրականացնում սակրավորները»,- ասել է գործակալության աղբյուրը:

2019 թվականից ի վեր Ռուսաստանում տարբեր կառույցների «ականապատումների» ալիք է դիտվում: Անհայտ անձինք էլեկտրոնային մանակներ են ուղարկում տարբեր հաստատություններում՝ դատարաններում, դպրոցներում, խանութներում, բուհերում, օդակայաններում և կայարաններում, ռումբի առկայում մասին տեղեկությամբ: