Էմանուել Մակրոնը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է ադրբեջանական գերությունից տասը հայ ռազմագերիների վերադարձը՝ դրան կցելով տեսանյութ։

«Տասը հայ զինվոր ազատ է արձակվել: Ես ցանկանում եմ ողջունել Եվրամիության վճռական գործողությունները, որոնց օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այս ճանապարհը, որը տանում է դեպի խաղաղություն՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Մենք առաջ ենք գնում»,- գրել է Մակրոնը։