Video. Mercedes-ը պաշտոնապես հրապարակել է Maybach S580-ի մեկնարկային գինը

Մանրամասները՝ տեսանյութում

Mercedes-ը պաշտոնապես հրապարակել է 2022 թվականի Maybach S580 առաջատար սեդանի մեկնարկային գինը։

Այն արդեն հասանելի է ԱՄՆ-ում: Ամերիկյան շուկայում նոր Mercedes-Maybach S580-ը հասանելի է 185950 դոլարով: Այսպիսով, պարզվում է, որ սեդանն ավելի թանկ է, քան առաջին քրոսովերը՝ GLS 600։

Սովորական S-Class-ի համեմատ՝ Mercedes-Maybach S580-ի գինը 75000 ավելի բարձր է։ Արժեքի այս աճը հնարավոր է դարձել կատարելագործման շնորհիվ, որը ներառում է երկտուրբո V8 շարժիչ՝ 496 ձիաուժ հզորությամբ: Մեքենան ունի նաև երկար անիվային բազա և բազմաթիվ այլ պրեմիում առանձնահատկություններ, ինչպիսիք են Burmester աուդիոհամակարգը՝ 30 բարձրախոսով, առջևի նստատեղերը՝ մերսման գործառույթով, բույրերի համակարգ սրահում, որն առաջարկում է մեծ թվով տարբեր հոտեր, և ներկառուցված փափուկ բարձիկներ։

Չնայած իր մեկնարկային բարձր գնին, Maybach-ը ավելի քիչ արժե, քան իր մրցակիցները՝ Bentley Flying Spur-ը և Rolls-Royce Ghost-ը: Առաջինի արժեքը սկսվում է 219 425 դոլարից, իսկ Rolls-Royce-ը վերջին ռեսթայլինգից հետո առաջարկվում է ավելի քան 300,000 ԱՄՆ դոլար։

1

1