Կապիկները «պատերազմ են հայտարարել» շներին՝ սպանելով 250 կենդանու․ Ֆոտո․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Կենտրոնական Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Լավուլ գյուղում կապիկները «պատերազմ են հայտարարել» շներին և ոչնչացրել նրանց, հաղորդում է Daily Mail-ը:

Նշվում է, որ կենդանիների միջև կոնֆլիկտը սկսվել է նոյեմբերի կեսերին այն բանից հետո, երբ շները սպանել են կապիկների ձագերից մեկին։ Հենց հաջորդ օրը պրիմատները սկսել են հարձակվել շների և դրանց ձագերի վրա՝ բռնելով նրանց, քարշ տալով տների տանիքների վրա և այնտեղից ցած նետելով:

Ընդամենը մեկ ամսվա ընթացքում կապիկները սպանել են 250 շան, ինչի հետևանքով Լավուլում շուն չի մնացել։ Գյուղացիները դիմել են անտառտնտեսություն՝ ագրեսիվ կապիկներին բռնելու և իրավիճակը կառավարելու պահանջով, սակայն գյուղ ուղարկված ոստիկանները չեն կարողացել ոչ մի կենդանի բռնել։

Դրանից հետո Լավուլի բնակիչները փորձել են իրենք պաշտպանել շներին, սակայն կապիկները տանիքներից հրել են մի քանի տղամարդու, որոնք փորձել են մոտենալ իրենց։

Ավելին, կապիկները սկսել են հարձակվել երեխաների վրա՝ հավանաբար ի պատասխան մարդկանց՝ շների նկատմամբ հաշվեհարդարը դադարեցնելու փորձերի։ Հայտնի է դեպք, երբ պրիմատները հարձակվել են ութամյա դպրոցականի վրա, որին հաջողվել է ազատել միայն մի քանի տղամարդկանց ջանքերով։ Այժմ Լավուլում մարդկանց վրա հարձակումները շարունակվում են։

Enraged monkeys have killed 250 dogs in an Indian district by dragging them to the top of buildings and trees and dropping them. Pictured: Footage purportedly showing a monkey carrying a puppy on a roof in India, Lavul villageChildren were seen fleeing the enraged monkeys which have killed  250 dogs in an Indian district by dragging them to the top of buildings and trees and dropping themRampage: Video from the village of Lavul shows monkeys terrorising people in the street. Locals say the animals have been killing their dogsPictured: A still grab from video showing a dog chasing a monkey through Lavul village