Ամերիկյան Mobius Capital Partners ներդրումային ընկերության հիմնադիր Մարկ Մոբիուսը անվանել է դոլարի հավանական «հետնորդին» որպես աշխարհի պահուստային արժույթ, հայտնել է «Լենտա.ռու»-ի թղթակիցը Մոբիուսի մասնակցությամբ առցանց ճեպազրույցից։
«Կարծում եմ, որ յուանը ավելի լավ հնարավորություն ունի, քան մյուսները», - նշել է ֆինանսիստը: - Նախ՝ ոսկու պաշարներն աճում են։ Չինաստանը ոսկու խոշորագույն արտադրողներից մեկն է»։
Երկրորդ նշանակալի գործոնը, նրա կարծիքով, կլինեն Պեկինի եւ որոշ երկրների միջեւ յուանի՝ որպես պահուստային արժույթի օգտագործումը եւ չինական ակտիվներում պետական խնայողությունների եւ կենտրոնական բանկի պահուստների տեղաբաշխման մասին պայմանավորվածությունները։
Մոբիուսը հայտնի է դարձել զարգացող շուկաներ ունեցող երկրների ակտիվներում ներդրումներով, որոնց թվում են Ռուսաստանը, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունները:
0Comments