Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զգուշացրել է լուրջ հետեւանքներով՝ Ուկրաինայի դեմ ապակայունացնող գործողությունների դեպքում: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Մեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանի նախագահին զգուշացրել է, որ ուկրաինական կողմի դեմ ձեռնարկված քայլերը ռազմավարական սխալ կդառնան: Նա ընդգծել է Լոնդոնի հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը:
0Comments