Խոզի մսի կիլոն 4000 դրամ է․ Իսկ շոֆերը որ փլավ ուտի, չի կարա ավտոբուս քշի

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։

Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։

Միայն վարորդներից մեկն ասաց, որ պահանջում են աշխատավարձի բարձրացում, պայմանների բարելավում. «Կանեցներում զուգարան չկա: Բացի այդ, աշխատանքային ժամերն են ավելացել: Մինչև շաբաթ օրը ամեն օր քշել ենք 5 ռեյս, մինչև երեկոյան 8-ը, հիմա պիտի տրանսպորտը երկար աշխատի, մինչև 11-ը, 11-ից թազա վառելիքը լիցքավորեմ, ու գնամ տուն առավոտը 7-ից գամ նորից գործի՞։ Խոզի մսի կիլոն 4000 դրամ է դարձել, իսկ շոֆերը որ փլավ ուտի, չի կարա ավտոբուս քշի»: