Հաջողությունը տեղի կունենա, եթե դրան պատրաստ լինեք. 2022-ը Կապույտ ջրային վագրի տարի է. Ինչպես հաջողությունը բերել տուն

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Գալիք 2022-ը Կապույտ ջրային վագրի տարի է: Պայծառ, իրադարձություններով լի եւ կտրուկ շրջադարձերով կլինի վագրի տարին: Կապույտ գույնը Արեւելքում համարվում է առավել անկայունը, ինչը նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք փոփոխությունների, հայտնում է armdaily-ն:

Ներակայացնում ենք ձեզ, թե էլ ինչ է պետք իմանալ մինչ Ամանորը:

Նշանի բնութագիրը

2022-ում վերջապես կարելի է որոշել փոփոխությունների գնալ, որոնք երկար ժամանակ երազանքներ էին միայն: Բարենպաստ պայմաններ կլինեն աշխատանքի վայրը փոխելու համար. ընդ որում, կարելի է արմատապես փոխել գործունեության ոլորտը։ Պետք է սովորել նոր հմտություններ եւ մասնագիտություններ եւ առաջ շարժվել: Բացի այդ, այս տարի հաջող կլինի տեղափոխվել նոր վայր. կարելի է ոչ միայն փոխել բնակարանը, այլեւ տարածաշրջանը:

Վագր կենդանին կամակոր եւ համառ է: Նրա հետ պետք է շատ զգոն և ուշադիր լինել։ Նա հետաքրքրասեր է, սիրում է հետաքրքրվել նորով եւ գրեթե վախ չի զգում:

Ջուրը փոքր-ինչ թեթեւացնում է այդ հատկանիշները. այն մարում է ագրեսիան և հանգստացնում է։

Բնության մեջ ջուրը կարող է լավ լինել, օրինակ, երաշտի ժամանակ: Կամ էլ կվերածվի բուռն ալիքի։ Հենց այդ պատճառով է շատ կարևոր ճիշտ ժամանակին հասկանալ նրա բնավորությունը տրամադրությունները եւ կողմնորոշվել:

Ինչպես հաջողությունը բերել տուն

Լավագույն միջոցը թալիսման ձեռք բերելն է: Այս տարի դա կարող է լինել վագրի արձանիկը։ Ավելի լավ է, եթե այն պատրաստված է սովորական կամ կիսաթանկարժեք մետաղից: Բացի այդ, նախընտելի են նաև արտաքին տեսքով թափանցիկ ջուր հիշեցնող նյութերից պատրաստված թալիսմաննեը՝ ապակի, բյուրեղապակի։

Թալիսման կարող է լինել նաև ինտերիերի ինչ-որ դետալ, օրինակ՝ լամպերը: Ավելի լավ կլինի նաև ընտրել իր, որը միշտ լինի ձեզ հետ, օրինակ՝ տարբեր բրոշներ կամ կախազարդի տեսքով:

Հիշեք, մինչեւ Նոր Տարին շատ կարևոր է փոխել թալիսմանները՝ հեռացնելով բոլոր նրանք, որոնք ձեռք եք բերել անցյալ տարի, ինչպես ասում են, որպեսզի «շահերի բախում» չառաջանա. վագրը չի սիրում մրցակիցների։

Որտեղ  դիմավորել

Վագրի տարին  կարելի է դիմավորել տանը կամ ինչ-որ մի տեղ հյուրընկալվելով: Գլխավոր պայմանն այն է, որ չլինեն մեծ խմբեր։ Վագրը իր բնույթով միայնակ է, եւ նա այնքան էլ հարմարավետ չի զգում իրեն, երբ շուրջը շատ մարդ է հավաքված: Ավելի լավ է, եթե տոնական սեղանի շուրջ լավ ծանոթ մարդիկ կամ հարազատները լինեն:

Ինչ հագնել

Փորձեք խուսափել հագուստի «կատվային» պրինտից: Մի մտածեք, որ եթե դուք հագնեք «վագրե» զգեստը, ապա տարվա տերը այն կընդունի: Ընդհակառակը, նման դիմակահանդեսը նրան չի ուրախացնի։ 

Ավելի լավ է ընտրել չեզոք գույներ՝ ավազ, ոսկեգույն, հարուստ բեժ, ինչպես նաեւ կանաչի երանգներ' հյութալի խոտից մինչեւ ձիթապտղի գույն: Դուք կարող եք ընտրել կավագույնը: 

Աքսեսուարներ նախընտրելի է ընտրել ջրային տարրի գույներով:

Պատշաճ կերպով զարդարում ենք տունը

Այն, թե ինչպես է մեր տունը դիմավորում տոնը, հատուկ նշանակություն ունի: Հիշեք, որ  տարվա հերոսը պետք է իրեն հարմարավետ, հանգիստ եւ կոմֆորտ զգա: Ոչ մի ճչացող գույներ, հատկապես նրանք, որոնք հիշեցնում են վտանգի մասին։ Բացառել վառ կարմիր երանգները, նարնջագույնը, ինչպես նաեւ բոլոր նեոնային երանգները: Դրանք չեն ստեղծի հանգիստ միջավայր, միայն հոգում անհանգստություն ու տագնապ կբերեն:

Տոնածառի վրա պետք է լինեն վագրի արձանիկներ։ Նրանք կարող ենպատրաստված լինել տարբեր նյութերից:

Վագրը, ըստ էության, մեծ կատու է: Նա սիրում է հանգստանալ արեւի եւ փափուկ խոտերի վրա: Տանը, դուք կարող եք ստեղծել այս ամենի իմիտացիա: Փափուկ ծածկոցները, դեկորատիվ բարձերը գեղեցիկ եւ հարմարավետ տեսք կստեղծեն, իսկ գունային գամման նախընտրելի է ոսկե օխրան:

Վագրին նաև դուր կգա, եթե բնակարանը պատվի կանաչիով։ Բայց, իհարկե, ոչ մի արհեստական բուսականություն: Միայն բնական արմավենի, պտերներ եւ այլ հարուստ կանաչ տերեւներով բույսեր:

Ինչպես ծածկել սեղանը

Անձեռոցիկները եւ սփռոցը ցանկալի է ընտրել սպիտակ եւ ոսկեգույն երանգների մեջ: Նրանց շատ գեղեցիկ կնայվեն ամանորյա կլասիկ գույների՝ կանաչ և կարմիր, որոշ աքսեսուարներ: կարևորը, որ դրանք հիմնական գույները չլինեն: Տեղին կլինի սեղանին նաեւ մոմերը: 

Սեղանի վրա պարտադիր պետք է լինեն մրգեր՝ արքայանարինջ, նարինջ, մանդարին: Եվ սա հազվագյուտ տարի է, երբ միսը սեղանի վրա ողջունելի է: Ի վերջո, մեր հերոսը գիշատիչ է: Այնպես որ, ինչքան շատ մսային ճաշատեսակներ պատրաստեք՝ այնքան լավ: 

Ի դեպ, պետք չէ անտեսել կանաչեղենով աղցաններ: Վագրը հարգում  է կանաչը: Ճաշատեսակները տպավորիչ կերպով կզարդարեն համեմունքները:

Ինչ սպասել կապույտ ջրային վագրի տարուց

Վագրը ամենևին չար կենդանի չէ: Նա գիշատիչ է։ Նա ակտիվ է, մշտապես գտնվում է նոր ավարի և տարածքի փնտրտուքների մեջ: Վագրը մարմնավորում է էներգիան: Նույնը կլինի նաեւ նրա նշանի տարում: Վառ, էներգետիկ եւ անկանխատեսելի:

Հենց Վագրի տարում կարող է բեկում տեղի ունենալ կարիերայում։ Մեկ ցատկ եւ դուք արդեն մի բոլորովին նոր բարձրունքին կլինեք: Հիմնական բանը, որ պետք է հաշվի արնեք՝ պատրաստ լինել այս պատասխանատու քայլին: Հատկապես հաջողությունը կլինի նրանց հետ, ում գործունեությունը կապված է հռետորության, քաղաքականության, ստեղծագործության հետ։

Հաջողությունը տեղի կունենա, եթե դրան պատրաստ լինեք, եւ եթե սկսածը ավարտին հասցնեք: Իսկ նման սպառնալիք, ավաղ, գոյություն ունի։

Այս տարի պետք է ձգտենք սովորել նորը, ինքնակատարելագործվել և յուրացնել  նոր զբաղմունքներն ու հմտություններ։

Վագրը բավականին սիրառատ է։ Այնպես որ, տարվա ընթացքում շատերին նրա հովանու ներքո կսպասեն ռոմանտիկ պատմություններ եւ կրքոտ սիրավեպեր:

Վագրի տարում առողջության հետ կապված հատուկ խնդիրներ չպետք է լինեն։