Միացյալ Նահանգները մտադիր է իր զորքերը ուղարկել ոչ թե Ուկրաինա, այլ ՆԱՏՕ-ի հարևան երկրներ՝ Ռուսաստանի հնարավոր «ներխուժման» դեպքում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ։
Լրագրողների հարցին, թե ինչու է նա հրաժարվել Ուկրաինայում զորքեր տեղակայելու գաղափարից, Բայդենը պատասխանել է, որ այդ տարբերակը չի էլ դիտարկվել։
«Իսկ դուք պատրա՞ստ եք ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի՝ Ռուսաստանի դեմ կռվելու համար»,- հարցրել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է, որ միևնույն ժամանակ ԱՄՆ-ը կշարունակի ուկրաինացի ժողովրդին պաշտպանական միջոցներ տրամադրել, սակայն չի հստակեցրել դրանց բնույթը։
0Comments