Փաշինյանը միակ վարչապետն է, ում դիմաց կարող եմ հպարտ երգել․ Սոնա Շահգելդյանը՝ հետախուզվելուց 2 տարի առաջ

Մանրամասներ

Փաշինյանը միակ վարչապետն է, ում դիմաց կարող եմ հպարտ երգել․ Սոնա Շահգելդյանը՝ հետախուզվելուց 2 տարի առաջ

Երգչուհի Սոնա Շահգելդյանը դեռևս 2018 թվականին իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Միակ վարչապետն է եղել ու մյուս անդամները, ում դիմաց կարող եմ հպարտ երգել:

Երբեք չի եղել նման բան մինչ այս, լավ մարդկանց համար միշտ պատրաստ եմ երգել, ով մտածում է մեր ժողորդի մասին, ամեն բան անում է: Շնորհավորում եմ իմ լավ ընկերներին, սրտանց շնորհակալ եմ հրավերի համար: Ես անկեղծ Ձեր կողքին եմ՝ առանց որևէ մտադրությունների»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Live24.am-ը հայտնել էր, որ 2 օր է, ինչ ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։

Վերջինս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով՝  ապօրինի ձեռնարկատիրությունը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը խոշոր վնաս պատճառելով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երկու տարի ժամկետով։