Դեկտեմբերի 11-ից Երևանի Ռուբինյանց-Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մանրամասներ

ա

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Ռուբինյանց−Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում 2021 թ. դեկտեմբերի 11-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:

Փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցից («Երևան Սիթի» սուպերմարկետի կողմից) ձախ շրջադարձով դեպի Պարույր Սևակի փողոց տրանսպորտային միջոցների երթևեկությունը ձախ եզրային 4-րդ երթևեկելի գոտուց կկազմակերպվի Տ2 տիպի լուսացույցի միջոցով:

Միաժամանակ՝ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով նշված խաչմերուկում Ռուբինյանց փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում: