Նախորդ տարի հարկային ներհոսքը եղել է 1 տրիլիոն 306 մլրդ 3 մլն դրամ. ՊԵԿ նախագահ

Հարկային մարմնի կողմից հավաքագրվել է 1 տրիլիոն 68 մլրդ դրամ

2018 թվականին պետական եկամուտների կողմից հավաքագրվել է 1 տրիլիոն 306 մլրդ 3 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 14․5 տոկոս կամ 165․3 մլրդ դրամով ավելի։ 

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Վերջինս նշեց, որ 2018 թվականի բյուջեով հարկային ներհոսքը նախատեսված է եղել 1 տրիլիոն 261 մլրդ դրամ, բայց հավաքագրվել է 1 տրիլիոն 306 մլրդ 3 մլն դրամ։

Հարկային մարմնի կողմից հավաքագրվել է 1 տրիլիոն 68 մլրդ դրամ, որը 193 մլրդ դրամով կամ 22․1 տոկոսով ավելի է 2017 թ․-ի համեմատ։ Մաքսային մարմինների կողմից հավաքագրվել է 335․3 մլրդ դրամ, որը 17․5 մլրդ-ով կամ 5․5 տոկոսով ավելի է։ Վերադարձը կազմել է 97 մլրդ դրամ։