Վրաստանը չի մասնակցի վաղը Մոսկվայում կայանալիք «3+3» ֆորմատի առաջին հանդիպմանը

Մանրամասներ

1

Վրաստանը մտադիր չէ միանալ Հարավ-Կովկասյան համագործակցության «3+3» ֆորմատին եւ մասնակցել վաղը Մոսկվայում կայանալիք այդ ֆորմատի շրջանակներում առաջին հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարությունը։

Ըստ հաղորդման, Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դավիթ Զալկալիանին հստակ ասել է պառլամենտում իր վերջին ելույթի ժամանակ Վրաստանի դիրքորոշումն այդ հարցի մասին։