Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի կունենա․ Թուրքիայի ԱԳՆ

Մանրամասներ

1

«3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը՝ նվիրված Հարավային Կովկասում «խաղաղության և կայունության ապահովման» հարցերին, տեղի կունենա փոխարտգործնախարարների մակարդակով և կանցկացվի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությւոնը, այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն:

«Տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին հանդիպումը «3+3» ձևաչափով, որն առաջարկել են մեր նախագաը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար, տեղի կունենա դեկտեմբերի 10-ին  Մոսկվայում:

Հանդիպմանը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարները, մեր երկիրը կներկայացնի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ պատվիրակությունը»,-հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:

Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էին եկել համագործակցության և Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով վեցակողմ ձևաչափի առաջարկով։ Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այս գաղափարը, Վրաստանը հայտարարել է, որ չի ծրագրում մասնակցել այս տարածաշրջանային նախաձեռնությանը, բայց Բաքվին և Երևանին առաջարկում է բանակցությունների իր ձևաչափը՝ խաղաղությունը պահպանելու համար։