Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի զենքերից կրակել են ՀՀ ՊՆ ջրատար մեքենայի ուղղությամբ․ ՊՆ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նշվում է, որ տուժածներ չկան։