Պուտին-Բայդեն բանակցություններն ավարտվեցին. Դրանք տևել են 2 ժամից մի փոքր ավելի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

 ա

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև տեսակապով բանակցություններն ավարտվել են Մոսկվայի ժամանակով մոտ 20:10-ին, այդպիսով, դրանք տևել են երկու ժամից մի փոքր ավելի, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կրեմլը և Սպիտակ տունը նախապես տեղեկացրել էին, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները դեկտեմբերի 7-ին հեռավար բանակցություններ են անցկացնելու պաշտպանված տեսակապի միջոցով: Այսօրվա տեսակամուրջը Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հինգերորդ շփումն է՝ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Պուտինի և Բայդենի շփումը կարող է բավական երկար տևել: Ըստ նրա՝ խոսակցությունը կտևի այնքան, որքան պետք է. նմանատիպ բանակցությունները հստակ «թայմինգ» չեն ունենում: