Ի՞նչն է Ալիևին ստիպում Հայաստանի, Արցախի և, առհասարակ, հայ ժողովրդի հետ շանտաժի և սպառնալիքի լեզվով խոսել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որով սպառնացել է Հայաստանին՝ այսպես կոչված միջանցքի հարցը ուժի կիրառման միջոցով լուծելու մասին:
Սա այն նույն Ալիևն է, ով արցախյան առաջին պատերազմի օրերին փախել էր դեպքերի էպիկենտրոնից և իր օրվա հաճույքներն էր անցկացնում Թուրքիայի տարբեր ժամանցային կենտրոններում:
Սա այն նույն Ալիևն է, ով 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների 4-րդ օրը հրադադար էր խնդրում ռազմական գործողությունների դադարեցման համար:
Սա այն նույն Ալիևն է, ով 2016 թվականի աշնանը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:
Սա այն նույն Ալիևն էր, ով խոստովանում էր, որ երազանք է համարել Հայաստանին ծնկի բերելը, սակայն դա իրեն հաջողվել է միայն 2020 թվականին՝ բարենպաստ պայմաններ ստեղծվելու պայմաններում:
Ի՞նչն է Ալիևին ստիպում Հայաստանի, Արցախի և, առհասարակ, հայ ժողովրդի հետ շանտաժի և սպառնալիքի լեզվով խոսել:
Հարցն ունի միանշանակ պատասխան:
Ադրբեջանի համար բարենպաստ իրավիճակ ձևավորվեց 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո, երբ երկրի ղեկը ստանձնեցին անձինք, որոնց հետևողական ջանքերով երկրում դոմինոյի էֆեկտով փլուզվեց պետական ինստիտուտները, շրջանառության մեջ դրվեցին հայաստանցի-ղարաբաղցի, սևեր ու սպիտակներ վտանգավոր թեզերը, ծավալվեց հակաղարաբաղյան շարժում, որը մեկը մյուսի հետևից կազմաքանդեց պետականության հիմնասյուները:

Տիգրան Աբրահամյանի գրառումը