Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հետ. Մհեր Գրիգորյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հետ։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, ըստ որի՝ պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման, դրա հետագա սահմանագծման վերաբերյալ երկկողմանի հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ: Սակայն այս հարցը ոչ մի կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ»,- ասել է նա։

Հայաստանի փոխվարչապետը հավելել է նաև, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերի ուսումնասիրությամբ։

«Այս հարցերի վերջնական կարգավորման քննարկում չի եղել»,- ասել է նա։