Իսրայելում դատարանը կալանք է սահմանել ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովի ընտանիքի տների նկատմամբ

Մանրամասներ

ա

Թել Ավիվի դատարանը վճռել է կալանք սահմանել երկու առանձնատների նկատմամբ, որոնք պատկանել են Չերկիզովյան շուկայի նախկին սեփականատեր, ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմաիլովին և նրա կնոջը, սակայն հետո գրանցվել են նրանց որդու անունով, հայտնում է Forbes-ը:

Կալանքի որոշումը կայացվել է BM Bank-ի (ՎՏԲ-ի մաս է կազմում) հայցով: Ավելի վաղ ռուսական դատարանները պարզել էին, որ Իսմայիլովի կառույցները պարտատիրոջը չեն վերադարձրել 13,5 մլրդ ռուբլի և 168,8 մլն դոլարի վարկեր։

Թելման Իսմայիլովը միջազգային հետախուզման մեջ է 2018 թվականից։ ՌԴ Քննչական կոմիտեն նրան հեռակա մեղադրում է ձեռնարկատերեր Վլադիմիր Սավկինի և Յուրի Բրիլևի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև երգիչ Աբրահամ Ռուսսոյի առևանգման համար, որի նկատմամբ հետագայում սպանության փորձ են արել։ Չեռնոգորիայի իշխանությունները գործարարին քաղաքական ապաստան են տվել նրա խնդրանքով։ ՌԴ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է այս որոշումը, սակայն բողոքը, ամենայն հավանականությամբ, կմերժվի: