Բացահայտվել է երկրաշարժի նոր տեսակ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Կանադացի և գերմանացի հետազոտողների խումբը երկրաշարժերի նոր տեսակ է նկարագրել, որոնց առաջացումը պայմանավորված է նավթի և գազի արդյունահանմամբ՝ երկրաշերտի հիդրավլիկ կտրվածքի միջոցով:

Ինչպես ներկայացնում են Թերթն ու Gazeta-ն՝ հղում անելով Nature Communications գիտական ամսագրում հրապարակված հոդվածին, ի տարբերություն համեմատելի ուժգնության սովորական եկրաշարժերի՝ այս գործընթացները ավելի դանդաղ են ընթանում և ավելի երկար են տևում:

Գիտական վարկածի հաստատումը երկրաշարժերի և օգտակար հանածոների՝ առաջին հերթին թերթաքարային գազի և նավթի արդյունահանման միջև կապի վերաբերյալ ստացվել է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի հանքավայրերի շահագործման փորձի հիման վրա:

Նավթի արդյունաբերում առաջացնելու համար կիրառվող ամենաարդյունավետ միջոցներից մեկը հիմնված է նավթահորերին հեղուկ հասցնելու վրա, ինչը վտանգ է ներկայացնում տեղանքում ապրողների համար: Օգտագործելով 8 սեյսմիկ կայանից կազմված ցանցը, որը տեղակայված է հանքահորերից մի քանի կմ հեռավորությամբ, մասնագետներն ստորգետնյա ցնցումներ են արձանագրել մոտ 350 երկրաշարժից: Նման երկարաշարժերի մոտ 10 տոկոսը յուրահատուկ դրսևորում է ցույց տվել, այն է, որ դրանք ավելի դանդաղ են հանդարտվում, քան սովորական հրաբխականության ժամանակ դիտվողները: