Էրդողանը զիջում է դիրքերը ընդդիմադիրներին. Նոր սոցհարցում

Մանրամասներ

ա

Թուրքիայում գործող «AREA Araştırma» կազմակերպության կողմից նոյեմբեր ամսին իրականացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինք»-ի վարկանիշը, որում ընդգրկված են «Արդարություն և Զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները, շարունակում է անկում ապրել: Այս մասին հայտնում է թուրքական artigercek-ը:

Սոցհարցման համաձայն՝ հարցին, թե եթե այսօր լինեն խորհրդարանական ընտրություններ, որ ուժին կընտրեք, իշխող «Ժողովրդական դաշինք»-ի ուժերի օգտին պատասխանած քաղաքացիները կազմել են 39,1 տոկոս, իսկ ընդդիմադիր «Ազգային դաշինք»-ի ուժերի օգտին պատասխանածները՝ 42,2 տոկոս:

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության օգտին հանդես եկածները կազմել են 10 տոկոս:

Այսպիսով` արդյունքներով Թուրքիայում իշխող կոալիցիան զիջում է ընդդիմությանը: