Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

Մանրամասներ

ա

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի առթիվ Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել անմեղ զոհերի հիշատակին։

Երկրի ղեկավարին ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։