ԱՄՆ-ն ու Եվրոպան կոչ են արել Ռուսաստանին «թուլացնել լարվածությունը» Ուկրաինայի հետ սահմանին

Մանրամասներ

ա

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան Ռուսաստանին կոչ են անում «թուլացնել լարվածությունը» Ուկրաինայի հետ սահմանին, այս երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է The Reuters-ը։

Առաջնորդները կոչ են արել Ռուսաստանին թուլացնել լարվածությունը և վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Հաղորդվում է, որ բանակցությունների պատճառներից մեկը Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակն է։ Հինգ երկրների ղեկավարները ընդգծել են  ռուսական սպառնալիքների և թշնամանքի դեմ միասնական ճակատ ստեղծելու  անհրաժեշտությունը, ասված է Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։