Բացասականից ազատվելու լավագույն միջոցը դրականի ուղղությամբ կենտրոնանալն է

Մարդկային էությունը երկու ուժ ունի. Սեր և Վախ. Վախը ձեզանից վանում է այն, ինչ ուզում եք, Սերը, հակառակը, գրավում է

ա

1.Սովորեք ավելի շատ մարդկայնություն ցուցաբերել

Գաջեթները, իհարկե, մարդկության մեծագույն ստեղծագործություններից են, բայց եթե զգույշ չլինեք, դրանք կարող են խանգարել ձեր երջանկությանը:

Վերահսկեք դրանք, որպեսզի հակառակը չստացվի: Այլ կերպ ասած՝ մի կողմ թողեք սմարթֆոնը:

Մի խուսափեք տեսողական շփումից: Մի թաքնվեք այդ սարքերի էկրանների հետեւում: Ավելի լավ է լսեք այլ մարդկանց պատմությունները:

Լսեք եւ միասին ժպտացեք:

2. Սկսեք զտել աղմուկը, որն առաջանում է ձեր գլխում

Զգույշ եղեք ձեր կյանքում բարձրախոսն ու բեմն ինչ-որ մեկին վստահելու հարցում: 

Պետք չէ պարզապես հետեւել ամենաբարձր ձայնին: Լսեք ամենաանկեղծ, իսկական ձայնը:

3. Սկսեք տարբեր ընտրություն անել, ձեր իսկ բարեկեցության համար

Մեր կյանքի մեծ մասը փոքր ընտրությունների արդյունք է, որոնց մենք բախվում ենք ամեն օր: 

Եթե ձեզ դուր չի գալիս ձեր կյանքի մի մասը, սկսեք ոչ մեծ փոփոխություններ մտցնել կյանքում եւ լավագույն ընտրությունն անել, հենց այստեղ եւ հիմա:

4. Փորձեք ավելի արդյունավետ լինել, քան զբաղված

Կարելի է շատ զբաղված լինել, իսկ կարելի է նաեւ շատ արդյունավետ լինել: 

Այս հասկացությունների միջեւ մեծ տարբերություն կա: Շարժումն առաջընթացի հետ մի շփոթեք: 

Ճոճանակ-ձիուկը շարժվում է, բայց որեւէ քայլ առաջ չի անում:

5. Սկսեք ժամանակ տրամադրել նրան, ինչը ձեզ համար նշանակություն ունի

Այն, ինչ անում եք, նշանակություն ունի, բայց այն, թե ինչու եք դա անում, 

ավելի կարեւոր է: Այնպես որ՝ բավական է անել այն, ինչ պարզապես կարող եք անել: 

Պարզեք, թե ինչի համար եք ծնվել եւ այսուհետ միայն դա արեք: 

Եվ եթե անգամ օրական ընդամենը 15 րոպե կարողանաք տրամադրեք դրան, 

խնդիր չէ, թող այդ 15 րոպեն իսկապես իմաստ ունենա:

6. Սկսեք ապրել ներկայով

Եթե ձեր ուղեղում եւ սրտում շարունակում է ապրել անցյալի վիրավորանքը, որքան առաջ գնաք, այնքան վատ կլինի ձեզ համար:

Ազատվեք այդ վիրավորանքից: 

Մի կենտրոնացեք կատարյալ ապագա ստեղծելու հարցի վրա՝ ներկան բաց չթողնելու համար: Ապրեք հիմա եւ այստեղ:

7. Ձեր մտահոգությունները փոխարինեք դրական գործողություններով

Իրադարձությունների մեծ մասը, որի համար ես մտահոգվում եմ, տեղի չի ունեցել: 

Իմ հույսերի եւ ջանքերի մեծ մասն իրականացել են: 

Նույնը վերաբերում է նաեւ ամենահաջողակ մարդկանց, որոնց հետ բազմաթիվ տարիներ շփվել եւ աշխատել եմ:

Այնպես որ՝ շարունակեք երազել եւ գործել:

8. Սկսեք ընդառաջ գնալ ամեն ինչին, այլ ոչ թե խուսափել

Բացասականից ազատվելու լավագույն միջոցը դրականի ուղղությամբ

կենտրոնանալն է:

9. Թույլ տվեք, որ ձեր սերը հաղթի վախերին

Մարդկային էությունը երկու ուժ ունի. Սեր եւ Վախ: 

Վախը ձեզանից վանում է այն, ինչ ուզում եք: Սերը, հակառակը, գրավում է:

10. Սկսեք անել այն, ինչ ճիշտ է, եթե անգամ դա այնքան էլ դյուրին ընտրություն չէ

Միայն նրա համար, որ կարող եք, չի նշանակում, որ պետք է անեք: 

Միայն նրա համար, որ դյուրին է, չի նշանակում, որ արժեք դա անել: 

Արեք այն, ինչ ճիշտ է, այլ թե այն, ինչն այս պահին ավելի դյուրին է:

Այդ կերպ կկարողանաք խուսափել սթրեսային իրադրությունից:

11. Ձեզ միայն ինքներդ ձեզ հետ համեմատեք, այլ ոչ թե ինչ-որ մեկի

Մի մտածեք այն մասին, թե ինչ ունեն ուրիշները, որտեղ են նրանք գտնվում: 

Դուք նրանց փոխարեն չեք, եւ քանի դեռ շարունակում եք ձեզ ուրիշների հետ

համեմատել, ձեզ հարմարավետ չեք զգա ձեր սեփական տեղում: 

Կենտրոնացեք նրա վրա, ինչն ավելի լավ է ձեզ համար, եւ ձեր հատուկ

հանգամանքների վրա: 

Ձեր նպատակներով տարվելու դեպքում այլեւս ձեզ չեք համեմատի ուրիշների հետ:

12. Իսկապես երջանիկ եղեք ուրիշների համար

Որքան շատ հրաշալի բան կարողանաք տեսնել մեկի ճանապարհին, այնքան քիչ կցանկանաք համեմատել սեփական ուղու հետ: