Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական կողմից մոտ 15 րոպե կրակահերթ է եղել, լուսարձակող փամփուշտներ են օգտագործել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Երեկ, ժամը 21։30-ի սահմաններում, մոտ 15 րոպե տևողությամբ կրակահերթ է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը`հաստատելով նախօրեին Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական հենակետերից արձակված կրակոցների մասին տեղեկությունը։

«Դեպի օդ են կրակել` խաղաղ բնակչությանը վախեցնելու նպատակով, նաև լուսարձակող փամփուշտներ են օգտագործել։ Որևէ վնասի մասին տեղեկություն չունենք, այսօր իրավիճակը հանգիստ է եղել, նոր կրակոցներ չեն արձանագրվել»,- աղբյուրի հաղորդմամբ՝ ասել է Ստեփանյանը:

Ստեփանյանը նշել է` հատկապես վերջին օրերին ադրբեջանական զինուժի ակտիվացումը նաև ակտիվ գյուղատնտեսական աշխատանքները խաթարելու նպատակ ունեն։