Ռուսաստանին դուր չի գալիս, որ ՆԱՏՕ-ն կարմիր գծեր չի ընդունում. Պեսկով

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ՆԱՏՕ-ն չափազանց ագրեսիվ դիրքորոշում է ցուցաբերում և կարմիր գծեր չի ճանաչում, Ռուսաստանին դա դուր չի գալիս, Մոսկվան ապահովագրում է իր սեփական շահերը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն այժմ չափազանց ագրեսիվ դիրքորոշում ունի: Նկատում ենք պարոն Ստոլտենբերգի (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար՝ խմբ.) հռետորաբանությունը: Մենք տեսնում ենք ԱՄՆ-ի տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունը»,- ասել է Պեսկովը:

«Նախ նրանք բոլորը խոսում են այն մասին, որ իրենք որևէ կարմիր գծեր չեն ճանաչում: Նրանք խոսում են նաև այն մասին, որ ՆԱՏՕ-ն անելու է ամեն ինչ, ինչ ուզում է: Երրորդ, խոսում են որ տարածքում պատահի: Չորրորդ, և այդ ամենը Ռուսաստանի Դաշնությանը զսպելու համար: Մեզ դա դուր չի գալիս: Մենք այնպես ենք անում, որ ապահովագրենք մեր սեփական շահերը»,- հավելել է Պեսկովը: