ՍԱՏՄ-ն հիշեցնում է աշխատավայր 7 օրը մեկ բացասական ՊՇՌ-թեստի սերտիֆիկատ ներկայացնելու մասին

Մանրամասներ

ա

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակներում աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս պարտադիր կլինի դեկտեմբերի 1-ից հետո յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նաև հիշեցնում է, որ այդ պարտականությունը պետք է առաջանա այն ժամանակ, երբ կլրանա աշխատողի կողմից արդեն իսկ աշխատավայր ներկայացրած 14-օրյա գործողության ուժ ունեցող ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ժամկետը: