Փաշինյանին վերջում պաշտպանելու է 7-8 հոգի. Նարեկ Սամսոնյան

Անհնար է պոպուլիզմի վրա հիմնված իշխանությամբ երկիր կառավարելը

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ArmeniaDaily.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է գործող կառավարության բացթողումներին և կատարած սխալներին:

Նարեկ Սամսոնյանի խոսքերով  Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը՝ փողոց փակող ժողովուրդն է, սակայն շուտով այդ լեգիտիմությունը սկսելու է ցնցվել:

«Փաշինյանի լեգիտիմության ցնցվելու նշանները մենք արդեն տեսնում ենք: Անհնար է մարդ բռնել, բաց թողնելով պետություն կառավարել, անհնար է պոպուլիզմի վրա հիմնված իշխանությամբ երկիր կառավարելը: Պոպուլիստի ժամանակաշրջանը շատ կարճ է, նամանավանդ մեր երկրի նման փոքր երկրում:  Փաշինյանին վերջում պաշտպանելու է 7-8 հոգի, որոնք էլ պաշտպանելու են միայն նրա համար, քանի որ իրենք էլ Նիկոլ Փաշինյանի հետ դատվելու են նույն հոդվածով»,-ասել է նա: