Ճապոնիա-Հայաստան նոր համագործակցություն. Երևանում բացվել է «Անի» մանկական զարգացման և հանգստի կենտրոնը

Մանրամասներ

1

Դեկտեմբերի 4-ին Արաբկիր համայնքի Ն. Տիգրանյան փողոց, փակուղի 12 շենք հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել «Անի» մանկական զարգացման և հանգստի կենտրոնը:

Նորաբաց կենտրոնում տիրապետում են ժամանակակից ուսումնասիրություններին, ըստ որոնց երեխաները ներկայում անհրաժեշտություն ունեն կրթություն ստանալ նոր մեթոդիկայով, որը նրանց դարձնում է ինքնուրույն, առավել կենտրոնացված, օգնում է բացահայտել լավագույն ներուժը և, որ ամենակարևորն է, երեխային շրջապատում է սիրով ու հոգածությամբ:

«Անի» մանկական զարգացման և հանգստի կենտրոնի հիմնադիր նախագահը, այս ամենը հաշվի առնելով, համադրել է ճապոնական և հայկական կրթական մեթոդիկ ծրագրերը՝ հատուկ 1.5 տարեկանից մինչև 6 տարեկան երեխաների համար:

Յոկոմինե կրթական ծրագրի մեջ ներդրվել են երեխայի հոգեվիճակը և փիլիսոփայությունը, ըստ որոնց յուրաքանչյուր երեխա արդեն իսկ փոքրիկ հանճար է, ում պոտենցիալը բացահայտելը պարզապես որոշ ժամանակ է պահանջում:

Մանկական զարգացման նոր կենտրոնը յուրօրինակ մոտեցում է որդեգրել հայ մանուկներին հոգատարությամբ շրջապատելու, որակյալ կրթության համար նպաստավոր հենք ապահովելու անչափ կարևոր գործընթացում: Սա այն մեկնարկն է, որն անհրաժեշտ է փոքրիկ հրաշքներին դեպի մեծ կյանք առաջնորդելու համար: Ծնողները կարող են վստահ լինել, որ երկու դարավոր կրթամշակութային հենքերի վրա կառուցված նախակրթական նոր մեթոդը, որն առաջարկում է «Անի» մանկական զարգացման և հանգստի կենտրոնը, լավագույն ներդրումը կդառնա լավ մարդ և քաղաքացի կերտելու պատասխանատու գործում:

Բարի երթ ենք մաղթում «Անի» մանկական զարգացման և հանգստի կենտրոնին՝ վստահ լինելով, որ այն կշահի մանուկների սերը և ծնողների վստահությունը:

1

1

1

1

1

1