Մենք հաղթեցինք իրենց. Մասիսի համայնքի երիտասարդության 80 տոկոսը միացել էր այս պայքարին. Դավիթ Համբարձումյան

Այս հաղթանակն ինձ համար շատ մեծ կարևորություն ուներ. Թվերի տարբերությունը չեմ շտապի հրապարակել, բայց մոտավորապես 1500 ձայնի տարբերություն կա
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ես երբևէ չեմ կասկածել Մասիսի ժողովրդի հաղթանակին։ Այս մասին Մասիսում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, անդրադառնալով ընտրության նախնական արդյունքներին, ասաց Մասիսի քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։

«Այս հաղթանակն ինձ համար շատ մեծ կարևորություն ուներ, որովհետև Մասիսի համայնքի երիտասարդության 80 տոկոսը միացել էր այս պայքարին։ Թվերի տարբերությունը չեմ շտապի հրապարակել, բայց մոտավորապես 1500 ձայնի տարբերություն կա։ Մենք հաղթեցինք իրենց»,-ասաց նա՝ հավելելով, թե բռնաճնշումներ են եղել իշխանությունների կողմից, սակայն ժողովուրդը հաղթել է։

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։

Մասիսում մրցակցում էին ՔՊ-ն եւ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը: