ՔՊ-ի հետ կոալիցիա չենք կազմի, դա ակնհայտ ա․ Էդուարդ Բաբայան

Մանրամասներ

1

Աբովյանում քաղաքապետի ԲՀԿ թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը այսօր Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտրությունն ընդհանուր առմամբ Աբովյանում հանգիստ է անցնում` առանց լարվածության:

Դիտարկմանը, թե մի քանի օր է` գրվում է, որ իշխանությունները Աբովյանում լուրջ ուժեր են կենտրոնացրել, վարչական ռեսուրս են չարաշահում, Բաբայանն ասաց, թե իրենք էլ են լսել, բայց որոշ մանր-մունր բաներ հանած` ընդհանուր նորմալ է անցնում: 

Մեր հարցին` ինքն ո՞ւմ հետ է պատրաստ կոալիցիա կազմել, եթե 50+1 տոկոս ձայն չհավաքի, Էդուարդ Բաբայանն ասաց. «Որ չհավաքենք, նոր կքննարկենք, բայց որ ՔՊ-ի հետ չենք կազմի, դա ակնհայտ ա»: 

Իսկ կգնա՞ ավագանու անդամ կաշխատի, եթե քաղաքապետ չդառնա, Էդուարդ Բաբայանն ասաց` ինքը ավագանու անդամ չի աշխատի, բայց իրենց թիմը կգնա ավագանի: