Nissan-ով բախվել է Kia-ին, բռունցքով հարվածել ու տարել 54 հազար ԱՄՆ դոլարով պայուսակը

Մանրամասներ

1

Դեկտեմբերի 3-ին Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ն.-ն ժամը 16:30-ի սահմաններում  ահազանգել է ոստիկանություն և հայտնել,  որ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու»-ի այգու հարևանությամբ, Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է իր վարած Kia մակնիշի ավտոմեքենային, որից հետո Nissan-ի վարորդը անհիմն վիճաբանել է իր հետ, ապա բռունցքով հարվածել գլխին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ:

Այդ ընթցաքում  Nissan-ի ուղևորը իր ավտոմեքենայի սրահից  հափշտակել է իր պայուսակը, ապա երկուսով  Nissan-ով դիմել են փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Էդգար Ն.-ն ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է 54 հազար ԱՄՆ դոլար:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ Nissan-ն ու կողոպուտ կատարած երթադրյալ  կասկածյալներին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: