Թուրքիան Ուկրաինային ավելի շատ Bayraktar անօդաչուներ է վաճառել, քան հայտարարել է. Bloomberg

Մանրամասներ

ա

Ուկրաինան 2019 թվականից ի վեր մի քանի տասնյակ Bayraktar մարտական անօդաչու է գնել Թուրքիայից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Գործակալության տվյալներով՝ Ուկրաինան շատ ավելին է գնել, քան ներկայացվել է: Ավելի վաղ հայտնի էր դարձել Կիևին վեց անօդաչու վաճառելու մասին: Սակայն գործակալության աղբյուրների տեղեկություններով՝ ևս առնվազն 20 անօդաչուի պատվեր գտնվում է մշակման փուլում:

Անօդաչուների արտադրող Baykar ընկերությունը և Թուրքիայի կառավարությունը հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը:

Bloomberg-ի տեղեկություններով՝ Անկարայի և Կիևի միջև համագործակցության այլ տեսակներ ևս մշակվում են: Դրանց թվում է ուկրաինական «Զենիթ-2»-ի տիպի հրթիռակիրների արտադրությունը: