Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող զարգացումները

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով Էրդողանի վարչակազմի աղբյուրներին։

«Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների միջև։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում և Ուկրաինայում»,- հաղորդում է հեռուստաալիքը։