Միջուկային գործարքի շուրջը բանակցային գործընթացը դադանղ է առաջ շարժվում. Իրանի ԱԳ նախարար

Մանրամասներ

ա

Վիեննայում միջուկային գործարքի գործողության վերսկսման շուրջը բնակացություններն ընթանում են լավ, բաց դանդաղ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը՝ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ կայացած հեռախոսային բանակցություննրի ժամանակ:

«Ամիր Աբդոլահիանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավարին համագործակցության համար և բանակցային գործընթացը բնութագրել որպես լավ, բայց դանդաղ»,- հայտնում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Դիվանագետի խոսքով՝ «բանակցություններում իրանական կողմի նպատակն անարդարացի պատժամիջոցների գործողության լիակատար դադարեցումն է»:

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Վիեննայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում բանակցությունների յոթերորդ փուլը կավարտվի դեկտեմբերի 3-ին, ինչից հետո եվրոպացի մասնակիցները կվերադառնան իրենց երկրներ խորհրդակցությունների շարունակման համար: Ըստ որում, Իրանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ կողմերը կարող են բանակցությունների սեղանի շուրջը վերադառնալ արդեն հաջորդ շաբաթ: