Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է»

Մանրամասներ

ա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է, թե իբր շուրջ 30 տարի տևած ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է:

«Նախարարների խորհրդի նիստն անցկացվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման առաջին տարեդարձին: Հայտարարությունը վերջ դրեց հայ-ադրբեջանական հակամարտությանը և որոշեց կայուն խաղաղության վերականգնման չափորոշիչները։ 

Այս հայտարարությունը լրացվել է 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ, որը նախատեսում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում։ Շուրջ 30 տարի տևած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է»,-ասել է Բայրամովը: