Իրանը եվրոպացի դիվանագետներին է փոխանցել պատժամիջոցների չեղարկման մասին համաձայնագրերի նախագծերը

Մանրամասներ

ա

Իրանը եվրոպացիներին է փոխանցել երկու համաձայնագրի նախագիծ՝ կապված պատժամիջոցների չեղարկման եւ ատոմի հարցով պարտավորությունների հետ, հաղորդում է Press TV-ն։

«Իրանը եվրոպացիներին տրամադրում է երկու ավարտված նախագիծ (համաձայնագիր)՝ կապված ատոմի հարցով պարտավորությունների  եւ պատժամիջոցների վերացման հետ»,-ասվում է հեռուստաալիքի Twitter-ի էջում։

Վիեննայում բանակցություններ են ընթանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման եւ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման շուրջ, վեցերորդ փուլն ավարտվել է հունիսի 20-ին։ Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի խոսքով՝ գործարքի վերականգնման աշխատանքները գրեթե 90%-ով ավարտված են։