Քիմ Քարդաշյանի «մայկա-տռուսիկի» գործարանը բացվե՞ց, թե ասա «մայկա-տռուսիկ» ունենային հենա սաղ ընտանիքով կհագնեին… տկլոր չէին ֆռռա…

Մանրամասներ

ա

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է ․ «Էհ… Տեսնես Արսինե Խանջյանը ո՞նց է… Մի բան էղած չլինի՞ էդ խեղճ կնոջը՝ ոչ ձենն է լսվում, ոչ շվաքն է էրևում…

Բա Սերժը… Չէ, ձեր իմացածը չէ, ձեր չիմացածը, Թանկյանը… Էդ տղեն տուն առա՞վ Հայաստան վերջը, թե արդեն ինքն էլ չի ձգում քառակուսու գինը… Իսկ տեսնես էն ամեն ամիս որ «Հայաստան հիմնադրամին» 20$ փող պիտի փոխանցեր, փոխանցու՞մ է… Եսիմ…
Աճեմողլուն 18 թվից գալիս տեղ չի հասնում… Ճամփեքն էլ ասֆալտեցին՝ չկա ու չկա…

Քիմ Քարդաշյանի «մայկա-տռուսիկի» հայաստանյան գործարանը բացվե՞ց, թե ասա «մայկա-տռուսիկ» ունենային հենա սաղ ընտանիքով կհագնեին… տկլոր չէին ֆռռա…

Եսիմ… հայ են… թող հանկարծ գխլներից մազ չպակասի… մենք ջհանդամ… բայց իրենցով են մեզ ճանաչում: Իրենք են իսկական հայերը… թե չէ մենք ի՞նչ… պահածներս հող չի՞… հնձածներս խոտ չի՞… մենք ուր, իրենք ուր… Իրենք չլինեն՝ կորած ենք… կուտեն մեզ… չէ, չէ, թուրքերը չէ… վրացիները… Քութաիսիի…»

«Փոքր երկրի «ՄԵԾ» հայերը» գրքից. լիբրետտո. շարունակելի…)